«Մինչեւ դուք չհավատաք ինքներդ ձեզ, մինչեւ չսկսեք սիրել ինքներդ ձեզ, չեք կարող առաջ գնալ». Լիլիթ Բաբասյանը՝ ոճային զգեստով

21:41   11 սեպտեմբերի, 2019

Դերասան Ալեքսանդր Բաբասյանի կինը՝ Լիլիթ Բաբասյանը, նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում նա կարճ, սեւ զգեստ է կրում։ Լիլիթն այն համադրել է նուրբ աքսեսուարների՝ թեւնոցի ու վզնոցի հետ։ Կերպարն ամբողջացրել է նուրբ շպարը։ «Մինչեւ դուք չհավատաք ինքներդ ձեզ, մինչեւ չսկսեք սիրել ինքներդ ձեզ, չեք կարող առաջ գնալ: Դուք կշարունակեք կանգնած մնալ ձեր տեղում, իսկ ժամանակը կգնա: Ձեր հաջողությունը ձեր ձեռքերում է: Ահա այն պարզ կանոնները, որոնց մասին ամեն օր պետք է հիշեցնեք ձեզ։ Ցանկություն. դուք չեք հասնի ձեր նպատակին, քանի դեռ չեք ցանկանում դա: Համբերություն. այն կօգնի հավատարիմ մնալ ձեր նպատակներին եւ չկոտրվել, երբ անհաջողություն ունենաք: Հավատ. եթե դուք հավատաք ինքներդ ձեզ, ոչ ոք եւ ոչինչ ձեզ հետ չի պահի ձեր ուղուց: Դուք կարող եք հաղթահարել բոլոր խնդիրները՝ հավատալով ինքներդ ձեզ»,- հրապարակումը մակագրել է նա։

Ավելի վաղ հրապարկված կադրերում նա բաց մանուշակագույն հագուստ էր կրում, որը համադրել էր նուրբ ու գեղեցիկ վզնոցի հետ: Նա նախապատվություն էր տվել արտահայտիչ շպարին, իսկ մեկնաբանությունների հատվածում գրել էր. «Մենք ենք մեր կյանքը մռայլ կամ գունավոր դարձնում։ Վառ գույներով լցրեք ձեր օրերը»։



© NEWS.am STYLE