Անհավանական. Պավել Վոլյան Օլգա Բուզովային գտել է հին խորհրդային լուսանկարում

19:11   11 սեպտեմբերի, 2019

Դուք չեք հավատա, բայց Օլգա Բուզովան ամենուր է։ Comedy Club-ի վարող Պավել Վոլյան նրան գտել է նույնիսկ անցյալում։ Նա Instagram-յան էջում հրապարակել է ապացույցը՝ լուսանկարիչ Իգոր Ստոմախինի լուսանկարը. դրանում աղջիկ է պատկերված, որը նման է հեռուստահաղորդավարուհի եւ երգչուհի Օլգա Բուզովային։

Մեկնաբանությունների հատվածում նա նշել է, որ լուսանկարը 20-րդ դարում է արվել. իբրեւ Բուզովան գոյություն է ունեցել արդեն այդ ժամանակ։ «Իգոր Ստոմախինի լուսանկարը։ Դուք եւս պատուհանին տեսնո՞ ւմ եք Բուզովայի դիմանկարը։ Տիեզերքը զգուշացնում էր մեզ»,- գրել է Վոլյան։

Հետեւորդները համաձայնել են շոումենի հետ։ Նմանությունն այնքան է ցնցել հետեւորդներին, որ նրանց մի մասն այն ֆոտոշոփ է համարել։

Картинки по запросу бузова инстаграм

Վոլյայի կողմից հրապարակված լուսանկարի հեղինակն, իսկապես Ստոմախինն է եւ հասանելի է նրա կայքում։ Լուսանկարն արվել է Հին Արբատում 1980-ականների վերջում։ Բուզովան հրապարակումը չի մեկնաբանել։



© NEWS.am STYLE