20:32 7 օգոստոսի, 2013Դիմահարդարումն ունակ է կերպարանափոխել ցանկացած կնոջ: Բայց, ցավոք, ոչ միշտ դեպի լավը: Դիմահարդարման սխալները կարող են իսկական փորձանք դառնալ. ձեր տարիքին ավելացնել 10-15 տարի, ձեզ ծիծաղելի տեսք տալ, փչացնել նախապես մտածված կերպարը: NEWS.am STYLE-ը դիմահարդար Անի Առուստամյանի հետ համատեղ նոր խորագիր է սկսել՝ դիմահարդարման սխալների եւ դրանցից խուսափելու միջոցների մասին:
Եվ այսպես, եւս մեկ տարածված սխալ է չհարթեցված եզրագծերով ստվերաներկը եւ կոպի ծալքերում գծերը:
«Դիմահարդարման մեջ նման սխալներն առաջանում են ցածրորակ կոսմետիկա օգտագործելու կամ ստվերաներկը քսելու սխալ գործիք ընտրելու հետեւանքով: Կամ էլ դուք բնականից յուղոտ կոպի մաշկ ունեք: Այդ ժամանակ հարկավոր է ստվերաներկի տակ հիմքային միջոց քսել: Դրանց վրա ստվերաներկն ավելի լավ է նստում եւ երկար է պահպանվում: Չմոռանաք հարթեցնել եզրագծերը: Միշտ ուշադիր եղեք կոպերին ստվերաներկի սահմանների նկատմամբ, օրվա ընթացքում պարբերաբար հետեւեք դիմահարդարման վիճակին»: