Օրվա ասեկոսեն. բոլորը խոսում են Սլեպակովի եւ Խոդչենկովայի սիրավեպի մասին

20:19   11 սեպտեմբերի, 2019

Սիրավեպի մասին տեղեկությունների ֆոնին դերասանուհի Սվետլանա Խոդչենկովան եւ հումորիստ Սեմյոն Սլեպակովը ներկա են գտնվել GQ-ի մրցանակաբաշխությանը, որն անց է կացվել Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայում։ Նրանք առանձին են ժամանել, սակայն լուսանկարվել են միասին, հայտնում է Teleprogramma.pro-ն։

Картинки по запросу Фото: ТАСС / Сергей Бобылев слепаков

Խոսվում է այն մասին,որ դերասանուհին եւ հումորիստը սիրավեպ ունեն։ Ասում են՝ հարաբերությունները կարող էին սկսել «Տնային կալանք» («Домашний арест») հայտնի սերիալի նկարահանման ընթացքում, որի սցենարիստն ու պրոդյուսերը Սլեպակովն էր, իսկ Սվետլանան կատարում էր դերերից մեկը։

Կատակերգուն այս տարի 7 տարվա ամուսնությունից հետո բաժանվել է կնոջից, Խոդչենկովան արդեն վաղուց միայնակ է եւ ամուսնացած է եղել մեկ անգամ՝ 9 տարի առաջ։ Նրանք նույնիսկ ընդհանուր «ֆիշկա» ունեն՝ ականջներ։

Լուսանկարները՝ ТНТ-ի մամուլի ծառայություն, ТАСС/Сергей Бобылев, MyWay



© NEWS.am STYLE