Գեղեցիկ աքսեսուարներ ու շպար. Աննա Թովմասյանի նուրբ կերպարը

20:43   11 սեպտեմբերի, 2019

Երգչուհի Աննա Թովմասյանը կիսվել է նոր լուսակարով՝ ներկայացնելով իր մեղմ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին հետաքրքիր նախշերով զգեստ է կրում։ Երգիչ Արամեի կինը այն համադրել է աքսեսուարների հետ՝ վզնոցներ ու խոշոր ականջօղեր։ Նա արտահայտիչ շպար է ընտրել, որն ընդգծել է գեղեցկությունը։ «Ի՞նչ կասեք իմ դիմահարդարման մասին»,- մեկնաբանություններում գրել է նա։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Աննան բաց գույնի տաբատ էր կրում եւ բլուզ։ Կերպարն ամբողջացնում էին հետաքրքիր կոշիկները, ինչպես նաեւ նուրբ աքսեսուարները։ Հմայիչ երգչուհին գրեթե դիմահարդարված չէր։ Հետեւորդները հաճոյախոսություններ էին գրել՝ գնահատելով լուսանկարը։ «Շատ նուրբ, սիրուն Աննա»,- գրել էր նրանցից մեկը։



© NEWS.am STYLE