Լողազգեստ, գեղեցիկ արեւայրուք․ Օլյա Հակոբյանը՝ լողազգեստով

22:49   11 սեպտեմբերի, 2019

Դերասանուհի Օլյա Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել՝ իր հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացրել է լողափնյա կերպարը։

Հմայիչ դերասանուհին լուսանկարը հրապարակել է իր Instagram-ում։ Կադրում Օլյա Հակոբյանը կրում է լողազգեստ, որն ընդգծել է նրա գեղեցիկ արեւայրուքը։ Լուսանկարն արված է լողավազանում, իսկ նրա կերպարն ամբողջացնում է արեւային ոճային ակնոցը։ Գրավիչ կադրին կից նա գրել է․ «Ինչու դեղին աշուն» եւ հավելել է տխուր սմայլիկ։

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում դերասանուհին սպիտակ զգեստ էր կրում։ Օլյա Հակոբյանն այն համադրել էր սեւ գլխազարդի հետ։ Նա նախապատվություն էր տվել մեղմ շպարին, որն ընդգծել էր գեղեցկությունը։ Դերասանուհին միանգամից մի քանի լուսանկարներ էր տեղադրել ու գրել. «Ո՞րն եք դուք նախընտրում»։



© NEWS.am STYLE