«Ոճային ու գեղեցիկ». Եվա Բաղդասարյանի լուսանկարը

10:49   12 սեպտեմբերի, 2019

Երիտասարդ դերասանուհի Եվա բաղդասարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կեպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում դերասանուհին սեւ ջինսե տաբատ է կրում, ինչպես նաեւ վարդագույն եւ սեւ երանգների բաճկոն։ Հագուստն ընդգծել է Եվայի սլացիկ կազմվածքը։ Հետեւորդները գնահատել են լուսանկարը՝ բազմաթիվ դրական մեկնաբանություններ գրելով։ «Միշտ տարբերվող», «Շատ ոճային ու գեղեցիկ»,- մեկնաբանություններում գրել են օգտատերերը։  

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարում Եվան մուգ գույնի զգեստ էր կրում, որը բաց էր մեջքի հատվածում։ Դերասանուհին նախապատվություն էր տվել պարզ սանրվածքին եւ նուրբ շպարին։ «Հնարավոր է սիրահարվել գեղեցկությանը, բայց սիրել՝ միայն հոգին»,- լուսանկարը մակագրել էր նա։



© NEWS.am STYLE