Շուշան Երիցյանի լողազգեստով գրավիչ լուսանկարը Իբիցայից

11:41   12 սեպտեմբերի, 2019

Մոդել, դերասանուհի եւ միջազգային գեղեցկության մրցույթների մասնակից ու տիտղոսակիր Շուշան Երիցյանը կիսվել է գրավիչ լուսանկարներով, որոնք արվել են Իսպանիայում։

Շուշանը Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում  լողազգեստ է կրում, որն ընդգծում է նրա գեղեցիկ կազմվածքը։ Մոդելը կերպարն ամբողջացրել է արեւային ակնոցով։ Նա մեկնաբանությունների հատվածում մի քանի հեշթեգ է օգտագործել, իսկ օգտատերերը գնահատել են լուսանկարն ու մի շարք դրական մեկնաբանություններ թողել։ «Գեղեցկուհի, հիասքանչ կազմվածք»,- գրել է հետեւորդներից մեկը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ NEWS.am STYLE-ը Շուշանի հետ զրուցել էր թանկարժեք նվերի, ամառային հանգստի, սեւահերի կերպարի եւ նոր սիթքոմում նկարահանվելու մասին: Անդրադառնալով ոճափոխությանը՝ Շուշանը նշել էր. «Ես աշխատում եմ միշտ կատարելագործվել՝ թե ներքուստ, թե արտաքուստ: Սեւահեր դառնալն ավելի շատ իմ ներքին փոփոխությունների արդյունքն է: Իմ ներկա հոգեվիճակին ու տեսակին համապատասխան գույն է, շատ ներդաշնակ եմ ինձ զգում ու չեմ կարծում՝ առաջիկայում կփոխեմ այս կերպարս»:



© NEWS.am STYLE