«Պերֆեկտինո, ինչպես ասում են հայերը». Միխայիլ Շիրվինդտը կրկին Հայաստանում է

12:41   12 սեպտեմբերի, 2019

Երբ հայտնի հաղորդավար, հրապարակախոս, բլոգեր Միխայիլ Շիրվինդտը երեք թողարկում նվիրեց Հայաստանին, թվում էր, թե պետք չէ սպասել Հայաստանից նոր թողարկումների։ Բայց արդեն հասանելի է «Съедобное- несъедобное» հաղորդման նոր, «համեղ» թողարկումը։

Ավելի վաղ Շիրվինդտն այցելել էր երեւանյան շուկաներից մեկը, փորձել «չորամրգերը, որոնք աճում են հենց ծառերի վրա», իր համար բացահայտել «լավաշի հեղափոխական բաղադրատոմսը»։

Այս անգամ Միխայիլը հանդիպել է հայ խոհարարի հետ, որն աշխատել է Եվրոպայում՝ միշլենյան երկու աստղի արժանացած ռեստորանում։ Շեֆը բաց երկնքի տակ՝ խաղողի այգում, հորթի թուշ  է պատրաստել։

Շիրվինդտն Արարատի ֆոնին մի բաժակ գինի է խմել, իհարկե, օպերատորը նրան նկատողություն է արել, որ հարկավոր էր կոնյակ խմել։

Նա նաեւ մեղվանոց է այցելել եւ ղափամա պատրաստել՝ լցոնած դդում բրնձով։



© NEWS.am STYLE