«Եթե ուզում ես երջանիկ լինել, եղիր». Աստղիկ Սաֆարյանը՝ հմայիչ կերպարում

13:11   12 սեպտեմբերի, 2019

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը միշտ առանձնանում է իր ոճով։ Այս անգամ եւս նա հետաքրքիր կերպար է ընտրել։

Instagram-յան էջի Sories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում Աստղիկ Սաֆարյանը վառ դիմահարդարմամբ է, որն ընդգծում է նրա գեղեցկությունը։ Երգչուհին հետաքրքիր ականջօղեր է ընտրել, իսկ մեկնաբանություններում մեջբերել է Լեւ Տոլստոյի խոսքերը. «Եթե ուզում ես երջանիկ լինել, եղիր»։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում երգչուհին սեւ շրջազգեստ էր կրում, որը համադրել էր նույն գույնի վերնաշապիկի հետ։ Հագուստն ընդգծել էր Աստղիկի գեղեցիկ կազմվածքը։ Երգչուհին կապել էր մազերը եւ որպես աքսեսուար՝ արեւային ակնոց կրել։ «Կյանքը 10 տոկոսով այն է, ինչ կատարվում է ձեզ եւ 90 տոկոսով այն՝ ինչպես եք դուք արձագանքում դրան»,- Չարլզ Սվինդոլի խոսքերը մեջբերել էր նա։



© NEWS.am STYLE