Սերենա Ուիլյամսի եւ Ալեքսիս Օհանյանի երկուամյա դուստրը՝ Օլիմպիան, առաջին անգամ պոդիում է բարձրացել

13:58   12 սեպտեմբերի, 2019

Թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի եւ Reddit ցանցի հիմնադիր Ալեքսիս Օհանյանի դուստրը՝ Օլիմիպան, իր մայրիկի ապրանքանիշի ցուցադրության ընթացքում առաջին անգամ պոդիում է բարձրացել։

CNN-ի հաղորդմամբ՝ մարզիկը ներկայացրել է «Serena» ապրանքանիշի աշնանային հավաքածուն։ Ցուցադրությունից հետո Սերենան ներկաների առաջ հայտնվել է դստեր՝ Օլիմպիայի հետ։ Նա շնորհակալություն է հայտնել հյուրերին, որոնց շարքում էին Քիմ Քարդաշյանը, Էշլի Գրեմը եւ Ալեսանդրա Ամբրոսիոն։

Սերենան պոդիումին հայտնվել է օձի կաշվի պրինտով կարճ զգեստով, մուգ տոպով եւ սեւ սպորտային կոշիկներով։ Իսկ փոքրիկը՝ Օլիմպիան, կարճ զգեստ էր կրում, մուգ տոպ եւ բազմագուն սպորտային կոշիկ։ Բոլորը նկատել են, որ Սերենան, իսկապես, գոհ էր։ Կարծես թե ցուցադրությունը նրան օգնել է մոռանել US Open-ի ընթացքում կրած պարտության մասին։

Հետաքրքիր է, որ Մեգան Մարքլի ընկերուհու ցուցադրությունն անց է կացվել «see now buy now» ձեւաչափով։ Այս արտահայտությունը նշանակում է, որ հյուրերը ցուցադրության ավարտից հետո կարող են անմիջապես ձեռք բերել հագուստի մոդելները, որոնք նրանց դուր են գալիս։ Սերենա Ուիլյամսը ապրանքանիշի ցուցադրությանը հրավիրել էր պլյուս չափի հայտնի մոդել Հեյլի Հասելհոֆին. ավելի վաղ Սերենան նշել է, որ իր հավաքածուի զգեստները որքան հնարավոր է շատ չափսեր են ներառելու։

Լուսանկարները՝ Getty Images



© NEWS.am STYLE