«Գեղեցկուհի». Էմմին՝ նուրբ ու ոճային կերպարում

21:41   12 սեպտեմբերի, 2019

Երգչուհի Էմմին վերջին օրերին Իտալիայում էր, որտեղից հասցրել է մի քանի լուսանկարներ  հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարները։

Իր միկրոբլոգում հրապարակված նոր լուսանկարում երիտասարդ մայրիկը պատկերված է քաղաքային գեղեցիկ ֆոնին։ Նա ոճային հագուստ է ընտրել՝ պատռված ջինսե տաբատ, սպիտակ շապիկ, բաց վարդագույն պիջակ։ Էմմին սպորտային կոշիկներ է կրում եւ որպես աքսեուարներ՝ ժամացույց ու թեւնոցներ է ընտրել։ «Վենետիկ»,- մեկնաբանությունների հատվածում այս հեշթեգն է օգտագործել երգչուհին, իսկ հետեւորդները հաճոյախոսություններ են արել նրան։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին բաց գույնի հագուստ էր կրում։ Նա նախապատվություն էր տվել նուրբ աքսեսուարներին՝ թեւնոցներ եւ ականջօղեր։ Կերպարն ամբողջացրել էր նուրբ դիամահարդարումը, որն ընդգծել էր նրա գեղեցկությունը։ «Վենետիկյան տրամադրություն»,- մեկնաբանություններում այս հեշթեգն էր օգտագործել  երգչուհին։



© NEWS.am STYLE