Թափանցիկ ժանյակ. հայտնի է՝ ինչ զգեստով կամուսնանա Քսենիա Սոբչակը (վիդեո)

16:46   12 սեպտեմբերի, 2019

Վաղը տեղի կունենա Քսենիա Սոբչակի եւ Կոնստանտին Բոգոմոլովի հարսանիքը։ Սիրահարներն արդեն իսկ հրավիրատոմսեր են ուղարկել հյուրերին, ընդ որում նշել են, թե նվերների հարցում ինչ նախընտրություներ ունեն։ Նորապսակներին շնորհավորելու կգա մոտ 300 մարդ, որոնց շարքում են ընտանիքի անդամներն ու շոու-բիզնեսի աստղերը։  

Стоимость платьев начинается от 400 тысяч рублей

Հեռուստահաղորդավարուհին խոստովանել է, որ աղմկոտ արարողություն կլինի։ «Պարզապես տոն եմ ցանկանում, խենթ տոն, ինչպես Ձմեռ պապը բամբակյա մորուքով է, իսկ դու աթոռակին նստած բանաստեղծություն ես կարդում»,- ասել էր լրագրողը։

Արարողության նախօրեին հայտնի է դարձել՝ ինչ տեսք ունի լրագրողի հարսանեկան զգեստը։ Նա կկրի իսրայելցի դիզայներ Galia Lahav-ի ժանեկավոր զգեստը։

Ամուսնությունը գրանցելուց հետո սիրահարները մտադիր են պսակադրվել։ Հեռուստահաղորդավարուհին կկրի Edem-ի ժանեկավոր զգեստը, որը նրան խորհուրդ է տվել ապրանքանիշի սեփականատեր Ալյոնա Դեմինան։ «Դա շատ գեղեցիկ ավանդույթ է։ Էլ ե՞րբ եկեղեցի կմտնես թագով։ Գեղեցիկ ավանդույթներն ու ծեսերն այն են, ինչ առհավետ կմնան հիշողության մեջ»,- հայտարարել է Քսենիան։

Աղբյուրը՝ Starhit, Telegram-յան Mash ալիք

Լուսանկարները՝ Մամուլի ծառայություն, Galialahav.com



© NEWS.am STYLE