Մեղմ կերպար. Սիլվի Բարկովայի նոր լուսանկարը

18:11   12 սեպտեմբերի, 2019

Դերասանուհի Սիլվի Բարկովան, որը մեկ տարուց ավել Հնդկաստանում լինելուց հետո վերադարձել է Հայաստան, նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր մեղմ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում դերասանուհին սպիտակ շապիկ է կրում, որը համադրել է վզնոցի հետ։ Կերպարն ամբողջացրել է մեղմ շպարը. դերասանուհին ընդգծել է շուրթերը։ Բարկովան լուսանկարը չի մեկնաբանել։

Հիշեցնենք՝ դերասանուհի Սիլվի Բարկովան նոր ֆոտոշարք էր իրականացրել լուսանկարիչ Ալբերտ Հարությունյանի հետ: Սիլվին լուսանկարներն առաջինը տրամադրել էր NEWS.am STYLE-ին՝ պատմելով նկարահանման ընթացքի եւ ամուսնու արձագանքի մասին: Սիլվիի ամուսինը շուտով կնոջը կմիանա Հայաստանում: Նա արդեն հասցրել է տեսնել կնոջ նոր ֆոտոշարքը եւ արձագանքել հետեւայլ կերպ. «Ոչ մի նոր բան չասաց. ասաց, այն, ինչ միշտ ասում է՝ «Իմ կինն այս աշխարհում ամենագեղեցիկն է»»:

Լուսանկարները՝ Ալբերտ Հարությունյան



© NEWS.am STYLE