«Անկեղծ լինենք». Թինա Կանդելակին խոստովանել է, որ սեքսը փոխարինում է սպորտով

19:31   12 սեպտեմբերի, 2019

Матч ТВ հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսեր Թինա Կանդելակին Instagram-յան իր միկրոբլոգը գրեթե վերածել է սպորտայինի։ Նա ամեն օր հետեւորդների հետ կիսվում է գեղեցկության գաղտնիքներով եւ պատմում վարժությունների մասին, որոնք յուրաքանչյուրը կարող է անել տանը։ Նա պատմել է ակտիվ կենսակերպի անսպասելի օգտակարության մասին։

Պարզվում է՝ սպորտը նրան օգնում է ազատվել լարվածությունից, երբ դա չի հաջողվում անել սեռական հարաբերության միջոցով։

«Չափազանց կարեւոր է գործունեությունը, որն օրգանիզմին թույլ է տալիս դոֆամին արտադրել եւ կուտակել, որը պատասխանատու է բավարարվածության զգացման համար։ Անկեղծ լինենք. մեծ տարիքում սեքսը չի կարող այնքան պարբերական լինել, որ լինի ճիշտ հորմոնների միակ աղբյուրը։ Ըստ ռեժիմի՝ սեքսը հազիվ թե հնարավոր է նույնիսկ ձեզ շատ սիրող մարդու հետ։ Ընդ որում, սպորտը կարող է լինել այդ հաճույքի աղբյուրն ըստ ռեժիմի»,- հայտարարել է նա։

Картинки по запросу канделаки инстаграм

Թինան ճիշտ սնունդն ու սպորտը ամենօրյա ռեժիմի  մասն էանվանել։ Առողջ կենսակերպի շնորհիվ հոգեկան վիճակը կայուն է մնում։



© NEWS.am STYLE