Ներքնազգեստի ապրանքանիշի շնորհիվ Քիմ Քարդաշյանը հինգ րոպեի ընթացքում 2 մլն դոլար է վաստակել

20:11   12 սեպտեմբերի, 2019

Հեռուստաաստղ եւ ձեռնարկատեր Քիմ Քարդաշյանը հինգ րոպեի ընթացքում երկու մլն դոլար է աշխատել ներքնազգեստի սեփական ապրանքանիշի՝ Skims-ի արտադրանքի վաճառքի շնորհիվ, հայտնում է TMZ-ն։

Մեծ քանակով այցելուների հոսքի պատճառով կայքը  որոշ ժամանակ դադարել է աշխատել, ինչը հանգեցրել է վաճառքի մեկնարկի հետաձգման մեկ ժամով։ Ավելի ուշ Քիմ Քարդաշյանն Instagram-ում հայտնել է դեբյուտային հավաքածուի գրեթե ամբողջական վաճառքի մասին։

«Շնորհակալություն բոլորին, ովքեր աջակցել են ինձ եւ հետաքրքրություն ցուցաբերել Skims Solutionwear-ի նկատմամբ։ Ես նման բանի չէի սպասում։ Եթե երեկ ձեզ չի հաջողվել գնել ձեզ դուր եկած իրն այն պատճառով, որ այն վաճառված է, կարող եք հանգիստ լինել. Skims-ի աշխատակիցներն արտաժամյա են աշխատում՝ պաշարները որքան հնարավոր է շուտ լրացնելու համար»,- գրել է աստղը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Kim Kardashian West (@kimkardashian)

Ըստ հրատարակության տվյալների՝ վաճառքի այս մակարդակը կարելի է ռեկորդային անվանել։ Օրինակ՝ Spanx ներքնազգեստի հաջողակ ապրանքանիշի տարեկան եկամուտը կազմել է չորս մլն դոլար, իսկ Քիմ Քարդաշյանն այդ գումարի կեսը կարողացել է աշխատել մի քանի րոպեի ընթացքում։



© NEWS.am STYLE