«Մոսկվայի» մասին սկանդալային տեսահոլովակից հետո Թիմաթիին թունավորում են

22:08   12 սեպտեմբերի, 2019

YouTube-յան ալիքից ռեփեր Թիմաթիի «Մոսկվա» երգի տեսահոլովակի ջնջվելուց հետո, որը ռուսական երաժշտական տեսանյութերի մեջ դիսլայքերի քանակով ռեկորդ է սահմանել, համացանցի բարկացած օգտատերերն անդրադարձել են նաեւ երգչի  այլ ստեղծագործություններին։ Նրանք հիփ-հոփ կատարողի տեսահոլովակներին կից մեկնաբանությունների հատվածում կոչ են արել բացասական գնահատական տալ դրանց։

Картинки по запросу тимати инстаграм

«Ով չի հասցրել դիսլայք դնել «Մոսկվա» երգին մի տխրեք, քանի որ այս կատարողը շատ այլ տեսանյութեր ունի։ Գնացինք», - «Нельзя» թրեքի մեկնաբանություններում գրել է օգտատերերից մեկը։ Երգը ձայնագրված է երգչուհի Նազիմայի հետ։

«Հիշում եմ Տիմոնին, «Մոսկվա» տեսանյութը եւ դրան կից կես միլիոն դիսլայքը», - մեկ այլ օգտատեր գրել է ապրիլին թողարկված «Помнишь» ստեղծագործությանը կից մեկնաբանություններում։

Картинки по запросу тимати инстаграм

Օգտատերերը նեգատիվ գնահատական են տվել նաեւ 2015թ․-ին թողարկված «Лучший друг» տեսահոլովակին, որը Թիմաթին նվիրել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի տարեդարձին։

Աղբյուրը՝ Lenta.ru



© NEWS.am STYLE