Ոճային ու սպորտային․ Յուլիա Ֆինկի աշնանային կերպարը

22:49   12 սեպտեմբերի, 2019

Դերասանուհի Յուլիա Ֆինկն, ով ամիսներ առաջ առաջին անգամ մայր է դարձել, շարունակում է միկրոբլոգի իր էջի հետեւորդների ու իր երկրպագունրի հետ կիսվել ոճային կերպարներով։

Դերասանուհին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է աշնանային, հմայիչ կերպարում։ Յուլիան կրում է բաց երանգի սպորտային տաբատ, նույն երանգի բաճկոն։ Վարսերը հավաքված են, իսկ կերպարն ամբողջացնում են սպորտային կոշիկներն ու արեւային ակնոցը։ Նոր հրապարակմանը կից նա որեւէ մեկնաբանություն չի թողել։

Օրեր առաջ Ֆինկը ներկայացել էր առօրյա լուքով․ դերասանուհին կրում էր սպիտակ, ամառային, լայն վերնաշապիկ, սեւ տաբատ։ Իսկ կերպարը համալրում էին արեւային ակնոցն ու փոքրիկ պայուսակը։



© NEWS.am STYLE