Վառ շպար, գեղեցիկ կեցվածք․ Ժաննա Բուտուլյանը՝ հրապուրիչ կերպարում

22:47   13 սեպտեմբերի, 2019

Ժաննա Բուտուլյանն այն դերասանուհիներից է, ով միկրոբլոգի իր էջը վարում է բավականին ակտիվ: Նա հաճախ է ներկայանում նոր կերպարներով եւ դիմահարդարմամբ: Ժաննան միանշանակ գիտի, թե ինչ դիմահարդարում պետք է կիրառել դիմագծերն էլ ավելի շեշտելու համար:

Դերասանուհին իր  Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հմայիչ կերպարում։ Ժաննան գեղեցիկ ու նուրբ շպարով է, կրում է սեւ վերնաշապիկ։ Կադրին կից Ժաննան ռուսերեն լեզվով կատարել է հետեւյալ մեկնաբանությունը․ «Ողջույն»:

Ավելի վաղ դերասանուհին ներկայացել էր սպորտային կերպարում։ Ժաննան կրում էր սպորտային վերնաշապիկ, մուգ ջինսե տաբատ, իսկ կերպարն ամբողջացնում էին մեծ ականօղերը։ Կադրին կից Ժաննան անգլերեն լեզվով կատարել էր հետեւյալ մեկնաբանությունը․ «Երբ ես հետ եմ նայում, տեսնում եմ ցավ, սխալներ, վիշտ: Երբ հայելու մեջ եմ նայում, ես տեսնում եմ ուժ, սովորում եմ դասեր եւ հպարտանում եմ ինձնով»:



© NEWS.am STYLE