Հինգ բան, որոնք մեզ թույլ են դարձնում

21:12   18 սեպտեմբերի, 2019

Մենք մեզ անհաջողակներով ենք շրջապատում: Սա կարող է եսասիրական հնչել, բայց հարկավոր է շրջապատված լինել մարդկանցով, որոնք մոտիվացնում են ձեզ: Եթե շփվեք նրանց հետ, ովքեր ձեզ ստիպում են հուզվել, ձանձրանալ, վատ բաների մասին մտածել, կասկածել սեփական ուժերին, ապա սխալ ուղու վրա եք: Մի վախեցեք ձեր կյանքից ջնջել նրանց, ովքեր ձեզ ավելի լավը չեն դարձնում: Նման մարդիկ ձեզ զրկում են կենսական ուժերից, իսկ ավելի ճիշտ՝ արգելափակում են էներգետիկայի հոսքի ուղիները:

Մենք մշտապես կասկածում ենք մեր ուժերին: Մենք ասում ենք. «Իսկ եթե չկարողանամ սա անել...»: Մենք հարցնում ենք. «Իսկ եթե չստացվի՞ ինձ մոտ»: Հիշեք, որ երբ իսկապես ջանում եք, հաղթողներ եւ պարտվողներ չկան: Եթե ինչ-որ բան չի ստացվում, նշանակում է՝ այդպես է պետք: Ցանկացած ելք կարելի է կենսափորձ համարել: Անհաջողությունները նույնպես կյանքի կարեւոր բաղկացուցիչն են: Բայց ձեր մասին մի խոսեք կամ մտածեք որպես անհաջողակի: Դա ոչ միայն արմատապես սխալ է, այլեւ պարզապես արգելված է այդպես անել: Ձեր ճակատագիրը ձեր ձեռքերում է: Միշտ:

Մենք անում ենք այն, ինչ մեզ դուր չի գալիս: Եթե հնարավորություն ունեք հեռանալ անտանելի աշխատանքից եւ ավելի հետաքրքիր ինչ-որ բան գտնել, արեք դա: Թող գումարը գլխավոր գործոնը չլինի: Եթե ձեզ համար առայժմ նման տեղ չեք գտնում, ապա նոր ուղղություններով որոնեք: Նոր հոբբին կարող է օգնել անկախանալ ֆինանսական առումով եւ բացահայտել ձեզ որպես անհատ:

Մենք սխալ ենք սնվում եւ ընդհանրապես վատ ենք հետեւում մեր առողջությանը: Յուղոտ սնունդը, մեծ քանակությամբ քաղցրեղենը, վնասակար սովորույթները, ակտիվության բացակայությունը մեզ ֆիզիկապես թույլ են դարձնում, իսկ վատ առողջական վիճակի հետեւանքով էմոցիոնալ բնույթի խնդիրներ են ի հայտ գալիս:

Մենք քիչ ենք երազում: Մտքերը նյութական են. դրանում է Տիեզերքի գլխավոր օրենքը: Եթե ինչ-որ բան շատ եք ուզում, ամեն օր պատկերացնելով՝ կունենաք այն: Պետք չէ նույնիսկ կասկածել դրանում, կասկածները միայն խնդիրներ են ծնում: Մեզ շրջապատող աշխարհն ամբողջությամբ կախված է նրանից, թե ինչպիսին ենք մենք այն պատկերացնում:

 

Աղբյուրը՝ Woman.ru



© NEWS.am STYLE