Կիսաքաղցած դիետա

20:26   14 սեպտեմբերի, 2019

Այս սննդակարգն ամբողջությամբ համապատասխանում է իր անվանը: Միայն կամքի մեծ ուժ ունեցող մարդը կարող է մեկ շաբաթ հետեւել սնվելու նման եղանակի, սակայն արդյունքը կուրախացնի` մինուս 4-5 կիլոգրամ: Ըստ էության, մեզ առաջարկվում է սպիտակուցային, բացարձակապես առանց ածխաջրերի ճաշացանկ (բացառությամբ 5-րդ օրվա` խնձորային բեռնաթափման): Հատկապես հետաքրքիր է վերջին օրվա սննդակարգը. հինգ օր կիսաքաղցած գոյատեւելուց եւ հացադուլի մեկ օրվանից հետո գինու օգտագործումն առանց նախուտեստի արագ հարբելու կհանգեցնի: Նման սննդակարգը խորհուրդ չի տրվում այն մարդկանց, ովքեր մարսողական համակարգի խնդիրներ ունեն:  

Օր 1.

Վեց ձու՝ առանց աղի:

Օր 2.

300 գ հավ՝ ցանկացած վիճակում:

Օր 3.

Կաթնաշոռ՝ ցանկացած քանակությամբ:

Օր 4.

Մեկ լիտր կաթ:

Օր 5.

Խնձոր՝ անսահմանափակ:

Օր 6.

Ոչ մի բան:

Օր 7.

Կարմիր չոր գինի:

Բոլոր յոթ օրերի ընթացքում թույլատրվում է անսահմանափակ հանքային չգազավորված ջուր խմել, առանց շաքարի թեյ եւ սուրճ: 

 

Աղբյուրը` Dieta.ru



© NEWS.am STYLE