Կանացի 6 սովորություն, որոնք վանում են տղամարդկանց

22:22   21 սեպտեմբերի, 2019

1. Անխնամ լինելը: Կանայք կան, որոնք իրենց անթերի տեսքի են բերում միայն հանուն առանձնահատուկ առիթների, օրինակ` ակումբ կամ ծանոթների հարսանիքին գնալու:  Իսկ իրենց ամենօրյա կյանքում նրանք նույնիսկ նվազագույն ջանքեր չեն գործադրում գրավիչ եւ սեքսուալ տեսք ունենալու համար:  Նրանք սովոր են  նվազագույն միջոցներ կիրառել իրենց կանացիությունն ընդգծելու համար: Ինքն իր հանդեպ նման անտարբերությունը կարող է վկայել կնոջ ցածր ինքնագնահատականի մասին, իսկ դա հենց այն է, ինչը նվազեցնում է կնոջ գրավչությունը տղամարդկանց աչքում: 

2. Անմատչելիություն: Կինը, որը սիրում է պատնեշներ կառուցել իր եւ տղամարդկանց միջեւ, հաճախ կորցնում է իր գրավչությունը: Նույնիսկ ամենավառ գեղեցկուհին կարող է տղամարդկանց բացասական հակազդեցությանն արժանանալ, եթե հարկադրված է շփվում, սիրախաղի հակված չէ, ամեն կերպ անտարբերություն է դրսեւորում զրուցակցի հանդեպ:  Պատահում է, որ այդ եղանակով կինը հասկացնել է տալիս, որ իրեն հետաքրքիր չէ այս կամ այն տղամարդը, որը փորձում է ծանոթանալ իր հետ, բայց երբ դա պահվածքի համակարգված տարր է, դա սպառնում է կնոջ համար տղամարդկանց շրջանում վատ համբավ ստեղծել: 

3. Գռեհկություն: Կանացի գռեհկությունը կարող է վանել նույնիսկ ոչ ամենաբծախնդիր տղամարդուն:  Որպես կանոն, այն դրսեւորվում է էժանագին եւ աչք ծակող արտաքինում, ճչանության մեջ,   ձայնի բռի հնչերանգներում, հայհոյախոսության, միաժամանակ մի քանի տղամարդու հետ սիրախաղ անելու ցանկության մեջ, սեքսի մասին չափազանց անկեղծ զրույցներում: 

4. Կործանարար հակումներ: Եթե կինն ուզում է գրավիչ լինել արժանի տղամարդու աչքում, հազիվ թե արժե, որ չարաշահի ծխախոտը, ալկոհոլի հակումը եւ մանավանդ` թմրանյութի օգտագործումը: Տղամարդկանցից քչերը կուզենան իրենց ապագա երեխաների համար նման մայր ունենալ: 

5. Մարդկանց աչքի առաջ գեղեցկանալը: Դա ամենատարածված սովորություններից է: Եվ թվում է, թե ոչ մի վրդովեցուցիչ բան չկա հարդարանքի պարագաների տուփը հանելու եւ արագ շպարը շտկելու մեջ, սակայն հենց այդ շարժումն է կնոջը զրկում խորհրդավորությունից եւ իդեալականությունից` ցույց տալով, որ նրա գեղեցկությունը միայն բնության ստեղծածը չէ:  

6. Չափազանց սեքսուալություն: Օրինակ, երբ կինն ավելորդ սեքսուալության է ձգտում եւ չափազանց ջանասեր է այդ հարցում, ինչը հաճախ արտահայտվում է ավելորդ կոկետության մեջ, շատ կիպ հագուստի, անպատշաճ դեպքերում գայթակղիչ պահվածքի, տղամարդիկ անմիջապես ինտուիցիայով հասկանում են՝ եթե նա այդքան ջանասիրաբար ձգտում է սեքսուալ երեւալ, նշանակում է սեքսուալ չէ: 

Աղբյուրը` Creu



© NEWS.am STYLE