Գարիկ Մարտիրոսյանը հիշել է՝ ինչպես է Ֆիլիպ Կիրկորովն իրենից ներողություն խնդրել

10:11   13 սեպտեմբերի, 2019

Շոումեն Գարիկ Մարտիրոսյանը վերաորակավորվել է «սթենդափ» կատակերգուի եւ լրագրողներին ներկայացրել իր նոր նախագիծը։  Вокруг ТВ-ն հայտնում է, որ շուտով Գարիկն իր «սթենդափ» համերգով մեծ շրջագայություն կսկսի երկրում. այն ստացել է «Նոր» («Новый») անվանումը։ Մարտիոսյանը հրաժարվել է ներկայացնել շոուի մանրամասները, սակայն խոստովանել է, որ հանդիսատեն իրենից կարող է պարեր, երգեր եւ վառ կոստյումներ չսպասել։ Դրա փոխարեն Գարիկը լսարանին կներկայացնի կատակներ, կկիսվի իր կենսափորձով։

Մամուլի ասուլիսի ընթացքում կատակերգուն հիշել է զվարճալի դեպքը, որի պատճառով «վիճել է» Ֆիլիպ Կիրկորովի հետ։ Պարզվում է՝ փոփի արքան ապրումներ է ունեցել կատակների պառճառով, որոնք նրան խնդրել են հնչեցնել Ալեքսանդր Գուդկովի «Лига плохих шуток» YouTube-յան շոուի ընթացքում։

Երգիչը հետաքրքրվել է՝ արդյոք մարդիկ, որոնք հայտնվել են ցանկում, գիտե՞ն, որ իրենց մասին կատակելու են։ Նրան ասել են. «Իհարկե, այո՛»։ Կիրկորովը նույնիսկ պատրաստվել է զանգահարել Մարտիրոսյանին, սակայն նրան ասել են, որ նա անձամբ է գրել իր մասին կատակը։ Շոուի թողարկումից հետո հայտնիները, որոնց մասին նա խոսել է, սկսել են զանգահարել երգչին՝ զայրույթն արտահայտելու համար։ Շուտով արտիստը հասկացել է, որ իրեն խաբել են։

«Հեռախոսը զանգում է։ Վերցնում եմ այն ու լսում. «Ներիր ինձ։ Այդ Գուդոկն է ամեն ինչ սարքել։ Նա է ամեն ինչում մեղավոր։ Նա ծնկաչոք կգա քեզ մոտ եւ ներողություն կխնդրի»։ Ես չեմ հասկանում՝ ինչի համար։ Նա հարցնում է. «Դու, ինչ է, տեղյա՞կ չես։ Սաշա Գուդկովն է ամեն ինչ սարքել, զանգիր նրան։ Նա խաբել է ինձ»։ Զանգահարում են Սաշային։ Նա ինձ ցույց է տալիս այդ հատվածը։ Ապա զանգահարեցի Ֆիլիպին, ասացի. «Եկավ Գուդոկը, քառատվեց, իր վրա բենզին լցրեց, այրեց. ներողություն է խնդրել ամեն կերպ, ինչպես կարող էր»։ Ծիծաղելի էր, իհարկե»,- լրագրողներին հայտնել է Գարիկը։



© NEWS.am STYLE