56-ամյա Դեմի Մուրն ամբողջությամբ մերկացել է ամսագրի համար. ֆոտո

12:31   13 սեպտեմբերի, 2019

Հոլիվուդյան դերասանուհի Դեմի Մուրը համարձակ ֆոտոշարքի է մասնակցել. նա տեսախցիկի առջեւ հայտնվել է ամբողջությամբ մերկ՝ կրելով միայն գլխարկ։

Օրերս գրախանութներում հայտնվել է Դեմի Մուրի ինքնակենսագրականը, որում նա պատմում է ոչ միայն Հոլիվուդում հաջողության, այլեւ անձնական կյանքի մասին։ Մասնավորապես, երկրպագուները կարող են իմանալ՝ ինչու է դերասանուհին իր մանկությունը ծանր համարում, ինչպես է նրան հաջողվել հաղթահարել կախվածությունն ալկոհոլից, եւ ինչու են փլուզվել նրա հարաբերությունները Բրյուս Ուիլիսի եւ Էշթոն Քաթչերի հետ։

Ամսագրի շապիկին Դեմի Մուրն ամբողջությամբ մերկ է, նստած է լողավազանի կողքին։ Հատկանշական է, որ վերջին անգամ Մուրն ամսագրի շապիկին առանց հագուստի հայտնվել է գրեթե 30 տարի առաջ՝ երկրորդ հղիության ընթացքում։

Ֆոտոշարքի մյուս լուսանկարներում Մուրը վառ երեկոյան զգեստներ է կրում եւ լուսանկարվել է գեղեցիկ շենքի ֆոնին։

Լուսանկարները՝ Getty Images, Harper՛s Bazaar



© NEWS.am STYLE