Շոուի ընթացքում Քիմ Քարդաշյանը հրապարակել է իր ու Քանյե Ուեսթի վերջին հաղորդագրությունն ու վերջին որոնումը Google-ում

14:26   13 սեպտեմբերի, 2019

Քիմ Քարդաշյանը դարձել է Ջիմի Ֆելոնի շոուի հյուրը, որի ընթացքում հայտնի հաղորդավարի հետ խաղացել է «Ցույց տուր հեռախոսդ» խաղը։ Հեռուստաաստղը ստիպված է եղել կիսվել հեռախոսի բովանդակությամբ։ Նա ներկայացրել է նաեւ Քանյեի հետ նամակագրությունն իրենց նոր տան մասին։ Պարզվում է՝ մոդելի ամուսինն ընտանիքի համար ռանչո է գնել։

«Ուեսթ-Լեյք։ Մեր ընտանիքի առաջին ռանչոն։ 50 տարի անց այն այնքան մեծ նշանակություն կունենա մեզ համար»,- կնոջը գրել է ռեփերը։ Քիմը պատմել է, որ Քանյեն հուզված է Վայոմինգ տեղափոխությամբ, թեեւ նրանք ամբողջ ժամանակը չեն անկացնելու այնտեղ. ամեն դեպքում նրանք պետք է ղեկավարեն բազմաթիվ ապրանքանիշերը։

Ким Кардашьян стала гостьей шоу Джимми Фэллона

Քիմը ստիպված է եղել ցույց տալ նաեւ Google-ի վերջին հարցումը։ Նրան հետաքրքրքել է՝ արդյոք ավելի լավն է ձգող ներքնազգեստը, որը միզարձակման համար բացվածք ունի։ Արտիստն ամաչել է դրանից եւ խնդրել է ուշադրություն չդարձնել։ «Ես պարզապես թողարկել եմ ներքնազգեստի հավաքածուն եւ բազմաթիվ տարբերակներ եմ ունեցել։ Այս հարցը եւս հուզել է ինձ»,- ծիծաղելով ասել է Քիմը։

Լուսանկարները՝ Legion-media



© NEWS.am STYLE