Լուրերը հաստատվել են. Անաստասիա Զավորոտնյուկի մոտ քաղցկեղի վերջին փուլն է, զարգացել է ուղեղի այտուց

15:41   13 սեպտեմբերի, 2019

Ռուս դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկի մոտ ծանր հիվանդության ֆոնին ուղեղի այտուց է սկսվել։ Պարզվել է՝ արտիստի մտերիմները ախտորոշման մասին իմացել են երրորդ երեխայի՝ Միլայի լույս աշխարհ գալուց կարճ ժամանակ անց։ Փոքրիկը լույս աշխարհ է եկել նախորդ տարվա հոկտեմբերին արտամարմնային բեղմնավորման միջոցով։

Анастасию Заворотнюк в крайне тяжелом состоянии доставили в реанимацию

Վերջին շրջանում Զավորոտնյուկը հազվադեպ էր ներկայանում հանրությանը, ինչը շատերն էին կապում բուժման հետ։ «Այո՛, հիվանդ է։ Հիմա, կարծես, հիվանդանոց են տեղափոխել։ Իսկ մինչ այդ՝ ամռանը, տանն էր։ Սակայն ավանում նրան գրեթե չեն տեսել, ես կարծում էի՝ մեկնել է Ամերիկա՝ դստեր մոտ»,- պատմել է մոտակայքում ապրող կինը։

Анастасия с мужем, детьми и своей мамой

Ասում էին, թե Զավորոտնյուկի ամուսինը՝ գեղասահորդ Պյոտր Չերնիշեւը, մտադիր էր ընտրյալին բուժել արտասահմանում։ Դրա համար մեծ գումարներ են անհրաժեշտ, սակայն աստղի ընտանիքը ոչ ոքից օգնություն չի խնդրում։ «Պյոտրը նախ չէր պատասխանում մեր հաղորդագրություններին։ Հետո Նաստյայի ընտանիքն ասաց, որ նրանք ամեն ինչ ունեն»,- ասում էին մարզիկի շրջապատում։

Анастасия и Петр женаты уже 11 лет

Աղբյուրը՝ Starhit

Լուսանկարները՝ Legion-media, Instagram



© NEWS.am STYLE