Ծաղկավոր զգեստ, բարձրակրունկներ. Սիլվա Հակոբյանի երեկոյան կերպարը

20:01   13 սեպտեմբերի, 2019

Երգչուհի Սիլվա Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) երգչուհին պատկերված է եկեղեցու ֆոնին։ Նա ծաղկավոր զգեստ է կրում, որը համադրել է բաց գույնի բարձրակրունկ կոշիկների հետ։ Կերպարն ամբողջացրել է պայուսակը։ Երգչուհին նուրբ դիմահարդարում է ընտրել։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին պատկերված էր քրոջ ու եղբոր հետ, իսկ հրապարակումն ուղեկցել էր ջերմ մեկանաբանությամբ։ «Սա այն դեպքերից է, երբ այնքան բան ես ուզում գրել, բայց չգիտես՝ որտեղից սկսել։ Չեմ էլ ուզում պատկերացնել, թե որքան կիսատ կլինեի, առանց ձեր երկուսի։ Շնորհակալ եմ Աստծուն, որ հենց ինձ է արժանացրել ձեր քույրը լինելու պատվին։ Իմ անբաժան երկու մասնիկ, իմ օդ ու ջուր, իմ հաջողությունների մշտական գրավական` Էդգար ու Մանե... անվերջ շնորհակալ եմ ու սիրում եմ ձեզ»,- լուսանկարը մակագրել էր նա։



© NEWS.am STYLE