Քլոե Քարդաշյանն արհամարհել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության տարելիցը՝ հիշելով հայկական արմատների մասին

18:59   13 սեպտեմբերի, 2019

Հայտնի հեռուստաաստղ եւ մոդել Քլոե Քարդաշյանի ամերիկացի երկրպագուները վիրավորված են։ Սեպտեմբերի 11-ի ահաբեկչության օրը Twitter-ի էջում Քարդաշյան-Ջեններ կլանի ներկայացուցիչը հայրենասիրական հրապարակում է արել։ Ճիշտ է, հայկական։

«Հպարտ եմ, որ հայ եմ», գրել է Քոլեն՝ հայկական դրոշի տեսքով էմոջի օգտագործելով։ Հետեւորդները կարծել են, որ հրապարակումն առհասարակ թեմայի մեջ չէր, առավել եւս այն դեպքում, որ նա ահաբեկչության մասին ոչինչ չի գրել։

«Ես ուրախ եմ ձեզ համար, բայց կարո՞ղ եք ավելի զգայուն լինել այն փաստի նկատմամբ, որ այսօր սեպտեմբերի 11-ի ահաբեկչության օրն է։ Որքան անտարբեր եք դուք եւ ձեր ընտանիքը։ Նախ Քայլին է բողոքում, որ դժվար է հարուստ լինել, իսկ հիմա սա»,- գրել են հետեւորդները։

Картинки по запросу khloe kardashian instagram

Ավելի վաղ Մելանյա Թրամփն ամերիկացիներին վիրավորել էր նրանով, որ 2001թ.-ի սեպտեմբերի 11-ին մահացածների հիշատակին նվիրված միջոցառումների ընթացքում վերարկու էր կրում, որն ակնարկում էր երկնաքերի պայթյունը։



© NEWS.am STYLE