Քսենիա Սոբչակը կդառնա «Пусть говорят» շոուի նոր հաղորդավարը

22:03   13 սեպտեմբերի, 2019

Լրագրողուհի Քսենիա Սոբչակը կդառնա «Пусть говорят» շոուի նոր հաղորդավարը, հայտնում է Baza Telegram-ալիքը։

«Սա երկրի քաղաքական կյանքին ճիշտ և ակտիվ մասնակցություն ունենալու պարգեւն է», - նշել է աղբյուրը։

Картинки по запросу собчак пусть говорят

«Говорит Москва»-ն հղում կատարելով Սոբչակին մոտ կանգնած աղբյուրին նույնպես հայտնում է, որ նա կզբաղեցնի Առաջին ալիքի ամենավարկանիշային շոուներից մեկի հաղորդավարի տեղը։

Առաջին ալիքի կայքում թողարկվել է պրոմոհոլովակ Քսենիա Սոբչակի հետ․«Ողջույն Անդրեյ։ Պատկերացնու՞մ ես, նա ինձ այնպիսի առաջարկություն է արել, որից անհնար է հրաժարվել։ Դա կփոխի իմ ամբողջ կյանքը»։

Աղբյուրը՝ Esquire



© NEWS.am STYLE