Խորը դեկոլտե, ամառային կերպար․ Էմմին՝ առանց շպարի

11:34   14 սեպտեմբերի, 2019

Տաղանդավոր, երիտասարդ երգչուհի Էմմին, ով ամուսնությունից հետո տեղափոխվել եւ ընտանիքի հետ բնակվում է Լոս Անջելեսում, միկրոբլոգի իր էջում բավականին ակտիվ է։ Նա իր էջի հետեւորդներին, ինչպես նաեւ երկրպագուներին հրապարակումների միջոցով տեղեկացնում է աշխատանքային գործունեության, պատմում է երեխաների ժամանցի մասին, կիսվում՝ իր զգացմունքներով։

Էմմին իր  Instagram-ի Stories բաժնում, որտեղ ցանկացած հրապարակում հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, նոր լուսանկար է հրապարակել, որում իր հետեւորդ-երկրպագուներին ներկայացել է բնական ու թարմ կերպարում։ Էմմին առանց շպարի է, կրում է ամառային, ուսերը բաց զգեստ։ Հրապարակմանը կից երգչուհին մեկնաբանություն չի թողել։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում երիտասարդ մայրիկը պատկերված էր քաղաքային գեղեցիկ ֆոնին։ Նա ոճային հագուստ էր ընտրել՝ պատռված ջինսե տաբատ, սպիտակ շապիկ, բաց վարդագույն պիջակ։ Էմմին սպորտային կոշիկներ էր կրում եւ որպես աքսեուարներ՝ ժամացույց ու թեւնոցներ էր ընտրել։ «Վենետիկ»,- մեկնաբանությունների հատվածում այս հեշթեգն էր օգտագործել երգչուհին, իսկ հետեւորդները հաճոյախոսություններ էին արել նրան։



© NEWS.am STYLE