Արտահայտիչ աչքեր, ընդգծված շուրթեր․ Մերի Հակոբյանի հրապուրիչ կերպարը

12:41   14 սեպտեմբերի, 2019

Դերասանուհի Մերի Հակոբյանն Instagram-ի իր էջում բավականին ակտիվ է: Նա գրեթե ամեն օր իր երկրպագուներին ու օգտատերերին զարմացնում է նոր ու հրապուրիչ լուսանկարներով, գայթակղիչ տեսանյութերով: Երիտասարդ դերասանուհին միկրոբլոգի իր էջում ցուցադրում է հմայիչ լուքեր, street style-եր, շքեղ ֆոտոշարքերից լուսանկարներ։

Այս անգամ դերասանուհին միկրոբլոգի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում իր հետեւորդ-երկրպագուներին ներկայացել է հրապուրիչ կերպարում։ Երիտասարդ դերասանուհին վառ շպարով է․ արտահայտիչ աչքեր, ընդգծված շուրթեր, իսկ կադրին կից կատարել է հետեւյալ գրառումը․ «Եթե քեզ մոտ ստավել է խաբել մարդուն, դա չի նշանակում, որ նա հիմար է, դա նշանակում է, որ նա քեզ վստահել է ավելի շատ, քան արժանի ես»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ դերասանուհին տեսանյութ էր հրապարակել, որում իր ներկայացել էր գայթակղիչ ու ոճային կերպարում։ Երիտասարդ դերասանուհին կրում էր կարմիր, համարձակ բացվածքներով զգեստ։ Կադրերն արվել էին նավի վրա։ Հոլովակին կից Մերին մեկնաբանություն չէր թողել։



© NEWS.am STYLE