Վառ շպար, գեղեցիկ կեցվածք․ Դիանա Գրիգորյանի էլեգանտ կերպարը

13:47   14 սեպտեմբերի, 2019

Սցենարիստ, հաղորդավարուհի, նաեւ դերասանուհի Դիանա Գրիգորյանը իր Instagram-ում ներկայացնում է ոչ միայն հրապուրիչ լուսանկարներ, տեսանյութեր, այլեւ իր մտորումներով կիսվում է երկրպագու-հետեւորդների հետ:

Դիանա Գրիգորյանը միկրոբլոգի իր էջի Stories բաժնում, որտեղ ցանկացած ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, նոր լուսանկար է հրապարակել, որում սցենարիստն իր հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է էլեգանտ կերպարում։ Նա կրում է ճերմակ վերնաշապիկ, սեւ պիջակ։ Վառ շպարով է։ Կադրին նա որեւէ մեկնաբանություն չի թողել։

Հիշեցնենք՝ ավելի վաղ նա ներկայացել էր նուրբ ու քնքուշ կերպարում։ Դիանա Գրիգորյանը կարմիր հագուստ էր կրում,  որը համադրել էր նուրբ վզնոցի հետ։ Կերպարն ամբողջացնում էր արտահայտիչ շպարը. ընդգծված էին շուրթերն ու աչքերը։



© NEWS.am STYLE