Սպորտային հանդերձանք․ Նաիրա Մովսիսյանը՝ առօրյա կերպարում

16:37   14 սեպտեմբերի, 2019

Դերասանուհի Նաիրա Մովսիսյանը, ով բավականին ակտիվ է Instagram-ի իր էջում օրվա ընթացքում մի քանի անգամ թարմեցնում է իր գեղեցիկ սելֆիները, հրապուրիչ լուսանկարները: Նաիրայի էջում հաճախ կարելի է տեսնել նաեւ նրա դստեր լուսանկարներն ու նրա մասնակցությամբ զվարճալի տեսանյութեր:

Համարձակ դերասանուհին միկրոբլոգի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում ցուցադրել է հմայիչ լուքը։ Նա կրում է կապույտ, սպորտային կոստյում, կերպարն ամբողջացնում են սպիտակ երանգի սպորտային կոշիկները։ Դերասանուհին վառ շպարով է։ Կադրին կցի նա անգլելերն լեզվով գրել է․ «Ողջույն»։

Ավելի վաղ դերասանուհին կրկին անգամ ներկայացել էր ամառային հմայիչ լուքով։ Նա կրում էր սեւ եզրերով ճերմակ զգեստ եւ բարձրակրունկներ։  Հրապարակմանը կից Նաիրան մեկնաբանություն չէր թողել։



© NEWS.am STYLE