Սեւ հագուստ, գրավիչ կեցվածք․ Ժաննա Բուտուլյանի նոր լուսանկարը

17:41   14 սեպտեմբերի, 2019

Ժաննա Բուտուլյանն այն դերասանուհիներից է, ով միկրոբլոգի իր էջը վարում է բավականին ակտիվ: Նա հաճախ է ներկայանում նոր կերպարներով եւ դիմահարդարմամբ: Ժաննան միանշանակ գիտի, թե ինչ դիմահարդարում պետք է կիրառել դիմագծերն էլ ավելի շեշտելու համար:

Դերասանուհին իր  Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է գրավիչ կերպարում։ Ժաննան գեղեցիկ ու նուրբ շպարով է, կրում է սեւ վերնաշապիկ, նույն երանգի տաբատ, բաճկոն, իսկ կերպարն ամբողջացնում են բարձրակրունկները։ Կադրին կից Ժաննան մեկնաբանություն չի թողել։

Ավելի վաղ դերասանուհին լուսանկար էր հրապարակել, որում ներկայացել էր հմայիչ կերպարում։ Ժաննան գեղեցիկ ու նուրբ շպարով էր, կրում է սեւ վերնաշապիկ։ Կադրին կից Ժաննան ռուսերեն լեզվով կատարել էր հետեւյալ մեկնաբանությունը․ «Ողջույն»:



© NEWS.am STYLE