Բոգոմոլովի բախտը բերել է․ կիսամերկ Քսենիա Սոբչակը հարսանիքին մերկապար է պարել (վիդեո)

12:17   14 սեպտեմբերի, 2019

Քսենիա Սոբչակը, որն ամուսնացել է ռեժիսոր Կոնստանտին Բոգոմոլովի հետ, հարսանեկան խնջույքի ժամանակ բեմից կիսամերկ շոու է ներկայացրել։

View this post on Instagram

A post shared by fkirkorov_sing_live_love (@f.n_fkirkorov) on

Հաղորդավարուհին ներկայացել է կորսետով, պարել է «Войди в меня, войди в мои сны» երգի հնչյունների ներքո, ինչից հետո բեմում հայտնվել է մահճակալ եւ երկու տղամարդ-պարող Սոբչակի նորաթուխ ամուսնուն ուղեկցել են դեպի իրեն։

Նշենք, որ աստղային զույգը պսակադրության վայրում է հայտնվել սեւ մեքենայով, որի վրա առկա է «Միայն մահը կբաժանի մեզ» գրությունը։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ զույգը հարսանիքին հրավիրել է մոտ 300 մարդու։ Ըստ ռուսական լրատվամիջոցների տեղեկությունների՝ հրավիրատոմսեր են ստացել Զեմֆիրան, Ռենատա Լիտվինովան, Ֆյոդոր Բոնդարչուկը, Պաուլինա Անդրեեւան եւ այլք։ Արարողությունը կարժենա 16 մլն ռուբլի։

Տեսանյութը՝ Instagram



© NEWS.am STYLE