Ֆրանսիայում «Գահերի խաղ»-ի մոտիվներով 90-մետրանոց գոբելեն կցուցադրվի

16:16   14 սեպտեմբերի, 2019

Բայեի բնակիչներն ու հյուրերը սեպտեմբերի կեսերից մինչեւ տարվա վերջ կարող են անվճար տեսնել «Գահերի խաղ»-ի մոտիվներով գործած գոբելենը։ Այս մասին հայնում է TASS-ը՝ հղում կատարելով France Bleu-ին։

Картинки по запросу бриенна тарт и джейме ланнистер

Գոբելենը գործել են Իռլանդիայի տուրիստական գրասենյակներից մեկի պատվերով։ 90 մետրանոց կտավը պատմում է հորինված Վեստերոս մայրցամաքի բնակիչների կյանքի ամենահետաքրքիր դրվագների մասին։

Աշխատանքը կփակցվի Բայեի գոբելենի կողքին, որը նկարագրում է Անգլիայի նվաճման եւ Հասթինգսի ճակատամարտի իրադարձությունները։ Այս գոբելենը գործել են XI-րդ դարում եւ ունի 70մ երկարություն։ «Բացառիկ հնարավորություն ենք ունենում համեմատել երկու աշխատանքները, որոշակի նմանություն կա պատմության մեջ», - ասել է թանգարանի տնօրեն Անտոան Վերնեյը։ Նա նշել է, որ հնագույն գոբելենի հիմքում ընկած է գրավման թեման, սերիալի հիմքում նույնպես «իշխանության համար կռիվն է»։

Game of Thrones Night King

«Սա հարգանքի տուրք է Բայեի գոբելենը ստեղծողներին, որոնք ուրախ կլինեին իմանալ, որ XXI-րդ դարում ինչ-որ մեկը ոգեշնչվում է այսպիսի մոտիվներով գոբելեններ ստեղծել», - ընդգծել է նա։

«Գահերի խաղ» սերիալը ամերիկյան հեռուստաընկերությունների պատմության մեջ ամենաթանկարժեք նախագիծն է։ Տեղի լրատվամիջոցների տվյալների համաձայն դրա ստեղծման համար ծախսվել է 500 միլիոն դոլար։



© NEWS.am STYLE