Մերկապար հարսնացուի կողմից, կենաց Պեսկովից, երգեր Կիրկորովից ու Լոբոդայից․ ինչպես է անցել Սոբչակի եւ Բոգոմոլովի հարսանեկան խնջույքը (ֆոտո/վիդեո)

15:24   14 սեպտեմբերի, 2019

Երեկ, Մոսկվայում մեծ շուքով տեղի է ունեցել 37-ամյա հաղորդավար Քսենիա Սոբչակի 44-ամյա ռեժիսոր Կոնստանտին Բոգոմոլովի հարսանիքը։ ՔԿԱԳ-ից սիրահարները սգակառքով, իսկ երեկույթին ներկայացել են կառքով։ Քննարկումների համար թեմաները բավարար են եղել։

View this post on Instagram

A post shared by Yana Rudkovskaya (@rudkovskayaofficial) on

Հյուրերի շարքում եղել են Ռենատա Լիտվինովան, Սվետլանա Բոնդարչուկը, Յանա Ռուդկովսկայան եւ շատ այլ հայտնիներ։ Քսենիայի եւ Կոնստանտինի պատվին կենաց է ասել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Дмитрий Песков

Չնայած իր խոսքում Սոբչակը հյուրերին խնդրել է չտարվել նկարահանումներով, քանզի հրավիրված են եղել հատուկ օպերատորներ, որոնք նկարահանում են հարսանեկան ֆիլմ, որը կստանան բոլոր ներկաները։ Այդուհանդերձ հյուրերը հեռախոսները ձեռքերից վայր չեն դրել, քանզի նկարահանելու շատ հետաքրքիր պահեր են եղել։

Ксения Собчак, Константин Богомолов и Рената Литвинова

Ամեն ինչ սկսվել է ռոմանտիկ կերպով։ Առաջին համբույրի համար Քսենիան ու Կոնստանտինը սրահի կենտրոնում տեղակայված բեմ։ «Համբույր» գոչյուներն ուղեկցվել են Բոգոմոլովի սիրելի կոմպոզիտորի ստեղծագործությունը։

View this post on Instagram

A post shared by Yana Rudkovskaya (@rudkovskayaofficial) on

Դասական երաժշտությամբ խնջույքը չի ավարտվել։ Նորապսակների առաջին պարը տեղի է ունեցել Ֆիլիպ Կիրկորովի «Снег» երգի ներքո, որը փոփ արքան կատարել է բեմից։ Ասում են, որ այն Սոբչակի սիրելի երնգն է։

Светлана Лобода

Իսկ հետո սկսվել է ամենահետաքրքիրը․ հարսնացուն կրքոտ պար էր պատրաստել փեսացուի համար։ Սոբչակը ներկայացել է սադրիչ կերպարում, երգը, որի ուղեկցությամբ նա պարել է ոչնչով չի զիջել։ «Войди в меня, войди в мои сны» երգի հնչյունների ներքո կիսամերկ Սոբչակը ներկայացրել է մերկապար։

View this post on Instagram

A post shared by Sveta RU Bondarchuk (@a030aa) on

Елена Фейгин, Ян Яновский, Ксения Собчак и Константин Богомолов

Աղբյուրը՝  Spletnik

Լուսանկարները, տեսանյութերը՝ Instagram



© NEWS.am STYLE