Մեղմ ժպիտ, հմայիչ կեցվածք․ Հասմիկ Խոջյանը նոր լուսանկար է հրապարակել

21:41   14 սեպտեմբերի, 2019

Երիտասարդ դերասանուհի Հասմիկ Խոջյանը նոր լուսանկարներ է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ ու էլեգանտ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարներում Հասմիկը կրում է բալագույն վերնաշապիկ, վերնազգեստ։ Հասմիկը գեղեցիկ շպարով է, մեղմ ժպտում է։ Երիտասարդ դերասանուհին կադրերին կից դիմել է հետեւորդներին ու երկրպագուներին՝ գրելով․ «...իսկ ո՞ր նկարը կընտրեիր Դու»։

Ավելի վաղ հրապարակված կադրերն արվել էին Դիլիջանում՝ գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Դերասանուհին ծաղկավոր բլուզ էր կրում եւ ծածկվել էր կարմիր թիկնոցով։ Հասմիկ Խոջյանը պարզ սանրվածք էր ընտրել, իսկ մեկնաբանություններում գրել էր. «...աշնանային տաքուկ օրերից»։



© NEWS.am STYLE