Վերա Բրեժնեւան թափանցիկ հանդերձանքով պարծեցել է իդեալական կազմվածքով

18:11   15 սեպտեմբերի, 2019

Երգչուհի Վերա Բրեւժնեւան անսովոր կերպով որոշել է հրաժեշտ տալ ամռանը։ Նա համարձակ լուսանկար է հրապարակել իր Instagram-ում, որում պառկած է բազմոցին, կրում է սեւ երանգի թափանցիկ հանդերձանք, որն էլ թույլ է տալիս նկատել ներքնազգեստը։ Երգչուհին ցուցադրել է իդեալական որովայնն ու երկար ոտքերը։

 «2019-ի իմ ամռան եզրափակիչ լուսանկարը․․․ Երեւի սա վերջին ժամանակաշրջանի ամենահետաքրքիր սեզոնն էր։ Այնքան նախագծեր եմ միաժամանակ պատրաստել։ Սակայն հասցրել եմ եւ հանգստանալ, քանի որ աշունը թեժ է լինելու», - իր հետեւորդներին խոստացել է երգչուհին։

Լուսանկարը հրապարակելուն պես հանրությունը հարյուրավոր հիացական մեկնաբանություններ են թողել։Սոցցանցում աստղի կյանքին հետեւում են ավելի քան 11 միլիոն հետեւորդ։



© NEWS.am STYLE