Ստվերում է թողել հարսնացուին․ Սվետլանա Լոբոդան Սոբչակի հարսանիքին ներկայացել է սադրիչ զգեստով (ֆոտո)

13:13   15 սեպտեմբերի, 2019

36-ամյա երգչուհի Սվետալանա Լոբոդան ներկա է եղել հաղորդավարուհի Քսենիա Սոբչակի եւ ռեժիսոր Կոնստանտին Բոգոմոլովի հարսանիքին։ Նա միջոցառման համար վառ կերպար էր ընտրել։

«Սուպերաստղը» կրում էր համարձակ, սեւ երանգի, խորը բացվածքով զգեստ, ինչն էլ թույլ է տվել բոլոր ներկաներին գնահատել նրա սլացիկ ոտքերը։ Անհավասարաչափ հանդերձանքը երկար թեւերով էր, միայն մեկ կողմից էլ ընդգծում Լոբոդայի կազմվածքը։

Շիկահեր գեղեցկուհին իր Instagram-ում հրապարակել է լուսանկարներ, որոնց կից շատ կարճ գրել է․ «Հյուր եմ գնում»։ Երկրպագուները հիացել են նրա ոճային կերպարով։

Սվետլանան նաեւ ելույթ է ունեցել աստղային ընկերուհու հարսանեկան խնջույքի ժամանակ։ Ինչպես շատ այլ արտիստներ նա նույնպես դա արել է անվճար՝ իր շոուն նվիրելով նորապսակնրին։



© NEWS.am STYLE