«Կիրկորովի եւս մեկ երեխա»․ երկրպագուները վստահ են, որ Ստոցկայայի դուստրը հայ ամուսնուց չէ

10:14   15 սեպտեմբերի, 2019

36-ամյա ռուս երգչուհի Անաստասիա Ստոցկայան հայ ամուսնու՝ Սերգեիյ հետ դաստիարակում է երկու երեխաներին՝ 8-ամյա Ալեքսանդրին եւ 2-ամյա Վերային, որոնք ծնվել են համատեղ կյանքի ընթացքում։

Երգչուհու խոսքերով նրա եւ ամուսնու հարաբերությունները հիանալի են մինչ օրս։

Այն բանից հետո, երբ Ստոցկայան հրապարակայնորեն ցուցադրեց որդու դեմքը, բոլորը վստահորեն հայտարարեցին, որ նա շատ նման է ռուսական էստրադայի փոփ արքա Ֆիլիպ Կիրկորովին։ Իրականում նմանություն կա, սակայն այս խոսակցությունները երգչուհին հերքեց։ Ամուսնու հայրությունը ապացուցելու համար նա հրապարակեց վերջինիս լուսանկարը, ինչից հետո պարզվեց, որ որդին նրա նմանակն է։

Սակայն լռությունը երկար չտեւեց․․․ Ստոցկակայն իր Instagram -ում հրապարակել է մեծացած դստեր լուսանկարը, որը նոր քննարկումների առիթ է հանդիսացել։ Բլոգերները կադրին կից ակտիվորեն գրում են, որ աղջիկը Կիրկորովի քթից թռած է, հայտնում է  WomanEL-ը։

Ստոցկայան նմանատիպ հայտարարությունները ոչ մի կերպ չի մեկնաբանում։ Ավելի վաղ աստղը պատմել էր, որ իր հարազատ որդին շփոթել Կիրկորովի որդու լուսանկարն իր լուսանկարի հետ։



© NEWS.am STYLE