Խորը դեկոլտեով երկարափեշ զգեստ․ սկանդալային Շպռոտը՝ արքայադստեր կերպարում

12:41   15 սեպտեմբերի, 2019

Մշտապես սկանդալային կերպարներում ներկայացող երգչուհի Շպռոտը չի վախենում ոչ վատ մեկնաբանություններից, ոչ քննադատություններից: Նա իր համարձակ լուսանկարներով ու տեսանյութերով վաղուց է ապացուցել, որ հանդիսանում է հայկական շոու-բիզնեսի ամենահամարձակ երգչուհիներից մեկը:

Լոս Անջելեսում բնակություն հաստատած երգչուհին իր  Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում իր երկրպագուներին ու հետեւորդներին ներկայացել է շքեղ կերպարում․ երկարափեշ, փքված, երեկոյան, խորը դեկոլտեով զգեստ, վառ շպար։ Հրապարակմանը կից երգչուհին գրել է․ «Շնորհակալ եմ բոլորիցդ։ Սիրում եմ ձեզ ամպի չափ»։

Ավելի վաղ Շպռոտը լուսանկար էր հրապարակել, որում ներկայացել էր կրքոտ կերպարում։  Կադրում նա կրում էր թափանցիկ, փայլուն, մարմինն ընգրկող զգեստ։ Կերպարն ամբողջացնում էր փոքրիկ պայուսակը։ Հրապարակմանը կից Շպռոտը գրել էր․ «Անցած գիշերվա մասին»։



© NEWS.am STYLE