Զավորոտնյուկի վիճակը վատացել է․ նրան միացված է թոքերի արհեստական օդափոխության ապարատ

15:26   15 սեպտեմբերի, 2019

Դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկը միացված է թոքերի արհեստական օդափոխության ապարատին, քանզի ինքնուրույն նա չի կարողանում շնչել, հայնտում է Mash Telegram-ալիքը։

Նշվում է, որ դերասանուհու վիճակը պահպանում են դեղամիջոցների օգնությամբ։

Ավելի վաղ հայտնում էին, որ սեպտեմբերի 14-ին հիվանդանոց են այցելել Զավորոտնյուկի մայրը եւ ամուսինը։ Հինգերորդ ալիքի տվյալներով հարազատները տագնապած էին։ Հենց նույն օրը բժիշկները դադարեցրել են Անաստասիայի ինտենսիվ բուժումը։ Այս որոշումը կայացվել է նրա վիճակի վատթարացումից հետո։ Նա հիվանդանոցում հսկողության տակ է։

Анастасия с мужем, детьми и своей мамой

Ինչպես ենթադրում են նյարդավիրաբույժները, բժիշկները հրաժարվել են հետագա բուժումից, քանի որ գլիոբլաստոման ուղեղի այտուցի ագրեսիվ տեսակ է։ Դրա իրական չափսերը հնարավոր չէ սահմանել։ Հիվանդության զարգացման վերջին փուլում դեղամիջոցները չեն կարող օգնել։

Սեպտեմբերի 13-ին հայտնի էր դարձել, որ Զավորոտնյուկը ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Ավելի ուշ «Ласковый май» խմբի պրոդյուսեր Անդրեյ Ռազինը հայտարարել էր, որ դերասանուհու մոտ գլխուղեղի քաղցկեղի վեիջին փուլն է։

Աղբյուրը՝  Lenta.ru



© NEWS.am STYLE