Դիանա Մալենկոյի գրավիչ կերպարը

16:42   15 սեպտեմբերի, 2019

Հաղորդավարուհի եւ դերասանուհի Դիանա Մալենկոյին հեռուստաէկրաններին կարելի է տեսնել ցանկացած կերպարով: Նա այն հեռուստադեմքերից է, որը երբեք չի վախեցել արտաքին տեսքի փորձարկումներից: Դիանան նաեւ այն համարձակ հայտնիներից է, որը պարբերաբար կիսվում է այնպիսի լուսանկարներով, որոնցում երեւում է նրա բնական տեսքը՝ առանց դիմահարդարման:

Դիանան իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում իր էջի հետեւորդներին ու երկրպագուներին  ներկայացել է հմայիչ տեսքով։ Հաղորդավարուհին կրում է բաց երկնագույն զգեստ, արեւային ակնոց ու ծղոտե գլխարկ։ Կերպարը համալրել են ոճային ականջօղերը։ Կադրին կից Դիանան մեկնաբանություն չի կատարել։

Ավելի վաղ Դիանան ներկայացել էր շքեղ կերպարում։ Հաղորդավարուհին կրում էր կապույտ երանգի, թավշյա, երկարափեշ, ուսը բաց, երեկոյան զգեստ։ Դիմահարդարման մեջ ընդգծված էին նրա շուրթերը։ 



© NEWS.am STYLE