«Արդեն 40 օրական»․ Սիլվա Հակոբյանի ընտանեկան ջերմ հրապարակումը

17:47   15 սեպտեմբերի, 2019

Սիրված երգչուհի Սիլվա Հակոբյանը նոր, ընտանեկան լուսանկարներ է հրապարակել։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) երգչուհին պատկերված է եկեղեցում՝ դստեր եւ ամուսնու հետ։ Նա կրում է սպիտակ վերնաշապիկ, սեւ կիսաշրջազգեստ, կարմիր բաճկոն։ Երգչուհու ամուսինը մեղմ գրկել է դստերը։  Կադրին կից Սիլվան գրել է․ «Արդեն 40 օրական»։

Ավելի վաղ երգչուհին լուսանկար էր հրապարակել, որում պատկերված էր եկեղեցու ֆոնին։ Նա ծաղկավոր զգեստ էր կրում, որը համադրել էր բաց գույնի բարձրակրունկ կոշիկների հետ։ Կերպարն ամբողջացրել էր պայուսակը։ Երգչուհին նուրբ դիմահարդարում էր ընտրել։



© NEWS.am STYLE