Էմմիի եւ ամուսնու զվարճալի լուսանկարը

18:36   15 սեպտեմբերի, 2019

Տաղանդավոր, երիտասարդ երգչուհի Էմմին, ով ամուսնությունից հետո տեղափոխվել եւ ընտանիքի հետ բնակվում է Լոս Անջելեսում, միկրոբլոգի իր էջում բավականին ակտիվ է։ Նա իր էջի հետեւորդներին, ինչպես նաեւ երկրպագուներին հրապարակումների միջոցով տեղեկացնում է աշխատանքային գործունեության, պատմում է երեխաների ժամանցի մասին, կիսվում՝ իր զգացմունքներով։

Էմմին իր  Instagram-ի Stories բաժնում, որտեղ ցանկացած հրապարակում հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, նոր լուսանկար է հրապարակել, որում իր հետեւորդ-երկրպագուներին ներկայացել է ամուսնու հետ։ Էմմին դեմքով դեպի տեսախցիկն է, իսկ ամուսինը՝ մեջքով է։ Էմմին լայն ժպտում է, կրում է ուլտրակարճ զգեստ։

Էմմին ավելի վաղ լուսանկար էր հրապարակել, որում իր հետեւորդ-երկրպագուներին ներկայացել էր բնական ու թարմ կերպարում։ Էմմին առանց շպարի էր, կրում էր ամառային, ուսերը բաց զգեստ։ Հրապարակմանը կից երգչուհին մեկնաբանություն չէր թողել։



© NEWS.am STYLE