19:47 15 սեպտեմբերի, 2019Դերասանուհի Մարջան Ավետիսյանի երկրպագուները հասցնում են կարոտել նրան, քանի որ նա այնքան էլ ակտիվ չէ սոցցանցերում: Ամուսնությունից հետո ԱՄՆ-ում բնակվող դերասանուհին իր Instagram-ի Stories բաժնում, ուր ցանկացած ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ոճային կերպարում։

Նա կրում է ծաղկավոր զգեստ, նստած է Կասկադում։ Կերպարն ամբողջացրել է կանաչ պայուսակը։ Կադրին կից Մարջանը մեկնաբանություն չի թողել։
.jpg)
Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարում պատկերված էին դերասանուհու ծնողները։ «Աշխարհի երջանիկները....Մամ, Պապ սիրրում եմ ձեզ…», - հրապարակմանը կից գրել էր դերասանուհին։