Քսենիա Սոբչակը հրապարակել է հարսանիքի առաջին պրոմո հոլովակը

20:12   16 սեպտեմբերի, 2019

Հաղորդավարուհի Քսենիա Սոբչակը, որը սեպտեմբերի 13-ին ամուսացավ թատերական ռեժիսոր Կոնստանտին Բոգոմոլովի հետ, հրապարակել է հարսանեկան առաջին տեսանյութը։ Աստղը ցույց է տվել, թե ինչպես է ապագա ամուսնու հետ ՔԿԱԳ այցելել։

View this post on Instagram

A post shared by Ксения Собчак (@xenia_sobchak) on

Սիրահարները սգակառքով են հասել Գրիբոեդովյան ՔԿԱԳ, որի վրա գրված է եղել․ «Միայն մահը կբաժանի մեզ»։ Հոլովակը սկսվում է հուզիչ կադրերով, երբ ապագա ամուսինները տեղավորվում են իրենց հարսանեկան արտասովոր մեքենան։

Կոնստանտինն ու Քսենիան փոխանակվում են քնքուշ հայացքներով եւ անկեղծ համբույրներով։ Զույգը դուրս է գալիս մեքենայից եւ ուղեւորվում է դեպի պսակադրության սրահ։

Հարսնացուի կողմից, որպես վկա ներկայացել է պրովոկացիոն դիզայներ եւ նկարիչ Անդրեյ Բարտենեւը։ Նա ներկայացել է կանանց գլուխներից կարված հանդերձանքով։

View this post on Instagram

A post shared by Ксения Собчак (@xenia_sobchak) on

Հոլովակի վերջում հարսնացուն եւ փեսացուն մտնում են սրահ, որտեղ նստած են նրանց հարազատներն ու ընկերները։ Քսենիայի մայրը ծանր շունչ է քաշում։

Հարսանեկան տեսանյութը ուղեկցվում է Իրինա Ալեգրովայի «Տա Աստված» երգով։ Իր Instagram-ի հրապարակումը Քսենիան համալրել է կազմակերպիչներին շնորհակալություն հայտնելով։ Իսկ հաջորդ հոլովակում երջանիկ ամուսինները մեղմ համբուրվում են միմյանց եւ գրկախառնվում են հյուրերի հետ։

Կոնստանտին Բոգոմոլովն էլ իր հերթին կիսվել է հարսանեկան լուսանկարով։ «Շնորհակալություն բոլորից, որոնք մեզ հետ էին այս երեկո, որոնք մեզ շնորհավորել են, օգնել, մեզ շրջապատել են սիրով եւ հոգատարությամբ», - գրել է ռեժիսորը։

Աղբյուրը՝ Cosmo



© NEWS.am STYLE