«Իմ կատարելագործված տարբերակը»․ ինչպիսի տեսք ունի այժմ Ալյոնա Խմելնիցկայայի եւ Տիգրան Քեոսայանի դուստրը

19:12   16 սեպտեմբերի, 2019

Դերասանուհին Ալյոնա Խմելնիցկայան հազվադեպ է ընտանեկան կյանքից լուսանկարներ հրապարակում, այդ իսկ պատճառով նրա յուրաքանչյուր նոր անձնական կադրն իրական սենսացիա է դառնում։ Այս անգամ նա ցուցադրել է, թե ինչպիսի տեսք ունի իր եւ Տիգրան Քեոսայանի համատեղ ամուսնությունից ծնված մեծ դուստրը։

Իր Instagram-ում աստղը մեղմ ձեւով դիմել է աղջկան․ «Իմ Սաշկա, իմ կատարելագործված տարբերակը», - սիրով մեկնաբանել է կադրը՝ Ալյոնան։

Նա նաեւ նշել է, որ մեծ դուստրը երկար ժամանակ միայնակ է եղել, իսկ այժմ նա ունի համարյա 3 քույր եւ եղբայր՝ ակնարկելով, որ Քեոսայան-Սիմոնյան ընտանիքում շուտով համալրում է սպասվում։

Քեոսայանի նախկին կինը զարմանքով նշել է, որ նրա դուստրը շուտով կդառնա 25 տարեկան։ Երկրպագուները բազմաթիվ ջերմ խոսքերով ողողել են կադրին կից մեկնաբանությունների հատվածը։

Картинки по запросу саша кеосаян инстаграм

«Ապշելու բան է, մոր նմանակն է։ Թող այս աղջիկն իր գեղեցկուհի մայրիկից երջանիկ լինի», «Ալյոնա, նա գեղեցկուհի է, ես սկզբում կարծեցի, թե դուք եք», «Նա շատ գեղեցիկ է եւ շատ նման է ձեզ»։

Լուսանկարը՝ Instagram



© NEWS.am STYLE