Թափանցիկ զգեստ․ Նաոմի Քեմփբելը հիացրել է սլացիկ կազմվածքով (ֆոտո)

23:13   16 սեպտեմբերի, 2019

Հայտնի սուպերմոդել Նաոմի Քեմփբելը, որը լոնդոնյան նորաձեւության շաբաթվա շրջանակներում հանդիսանում է Fashion for Relief բարեգործական շոուի կազմակերպիչը, կարմիր գորգուղու արաողության ժամանակ հիացրել է հանդիսատեսին։

Ամեն տարի Լոնդոնում մոդելը կազմակերպում է Fashion For Relief ցուցադրությունը, ի պատիվ համանուն բարեգործական կազմակերպության, որը երկար տարիներ առաջ ստեղծել է նա։ Ինչպես հայտնում է Daily Mail-ը, միջոցառման ժամանակ հավաքված ողջ հասույթը տրամադրվում է կազմակերպության հոգածության տակ գտնվողներին, որոնք գտնվում են բարդ իրավիճակներում։

Ցուցադրությունը կազմակերպվում է «Սեւ հովազ»-ի եւ Unicef-ի հովանավորությամբ։ Նաոմին միջոցառման հյուրերին ներկայացել է սեւ, թափանցիկ, երկարափեշ զգեստով։

Գայթակղիչ կերպարը համալրում էին սանրվածքը,  smoky eyes դիմահարդարումն ու ձեռքի ադամանդե շղթան։

Նաոմին հերթական անգամ ապացուցել է, որ իր դեպքում տարիքը միայն անձնագրում նշվող թիվ է։

 

 

Աղբյուրը՝ Cosmo

Լուսանկարները՝ LegionMedia



© NEWS.am STYLE